Ռուսաստանը քննարկում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում իր մասնակցության սառեցման և կառույցում ներդրումների կրճատման հարցը: Այս մասին գրում է Известия-ն՝ հղում անելով Պետդումայի իր աղբյուրներին:
Վերջնական որոշում կընդունվի հոկտեմբերի 27-ին՝ ՌԴ խորհրդարանի ստորին պալատում 2018թ. բյուջեի քննարկման ընթացքում:
Լրատվականի աղբյուրներից մեկի հաղորդմամբ՝ եթե Ռուսաստանը ՄԻԵԴ դատավորների ընտրության հարցում չվերականգնի իր ձայնի իրավունքն, ապա վերջնականապես կդադարեցնի վճարուներն ու կսառեցնի իր անդմակցությունը:
ՄԻԵԴ-ում անդամակցության հնարավոր սառեցման մասին տեղեկատվությունը հաստատել է նաև ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովը: