ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Չեսթեր քաղաքում անհայտ անձը կրակ է բացել բասկետբոլի դաշտի ուղղությամբ: Ինչպես հայտնում է CBS հեռուստաալիքը, տուժել է առնվազն 4 մարդ:
Ոստիկանության տվյալներով՝ հրաձիգը կրակ է բացել բարձրադիր վայրից, որ բավական հեռու է եղել թիրախից: Կրակային դիրքից հայտանբերվել են AR հարձակվողական հրացան և ատրճանակի փամփուշտներ:
Համաձայն վիճակագրության՝ ԱՄՆ-ում ամեն օր գրանցվում են հրաձգության դեպքեր՝ 3 և ավելի զոհերով (սպանվածներ կամ վիրավորներ):