«Ժամանակ»-ի փոխանցմամբ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող հիմնարկներից մեկի տնօրենն օրերս յուրացրել է հիմնարկին պատկանող մի քանի միլիոն դոլարը և ընտանիքով հեռացել երկրից։
Թերթի փոխանցմամբ՝ Գագիկ Ծառուկյանը մի քանի օր է՝ փորձում է հայտնաբերել այդ տնօրենին և hետ բերել հիմնարկից գողացված գումարը։