Թուրքիայի իշխանությունները 2016թ. հուլիսին իրականացրած զինված հեղաշրջման փորձի հետ առնչություն ունենալու համար ևս 115 մարդու ձերբակալության օրդեր են տրամադրել: Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը:
Ձերբակալությունները կիրականացվեն երկրի 15 նահնագում: Բոլոր կասկածյալները մեղադրվում են կրոնական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի հետ կապեր ունենալու համար:
Հիշեցնենք, որ անցած տարվա հուլիսին իրականացված հեղափոխության տապալված փորձի հետևանքով զոհվել է 250 մարդ՝ չհաշված հեղափոխականներին, ավելի քան 2 հազար մարդ վիրավորվել է, 10-յակ հազարավոր մարդիկ ձերբակալվել ու զրկվել են աշխատանքից: