Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կանտեն շարքից դուրս է եկել մոտ 3 շաբաթով

14:20, երեքշաբթի, 10 հոկտեմբերի, 2017 թ.
Կանտեն շարքից դուրս է եկել մոտ 3 շաբաթով

Ֆրանսիայի ազգային հավաքականի և Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Նգոլո Կանտեն բաց կթողնի մոտ 3 շաբաթ: Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Բուլղարիայի դեմ հանդիպման ընթացքում: Կանտեն, հավանաբար, բաց կթողնի ընտրական փուլի վերջին՝ Բելառուսի դեմ հանդիպումը: Բացի այդ, նա չի մասնակցի Անգլիայի առաջնության՝ «Քրիսթալ Փելս»-ի դեմ, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի խաղարկության՝ «Ռոմա»-ի դեմ հանդիպումները: Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Կանտեն լոնդոնյան ակումբի կազմում մասնակցել է 7 խաղի՝ հեղինակելով 1 գնդակ:

4791 | 0
Facebook