ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է արդեն գալիք շաբաթ խզել Իրանի հետ միջազգային միջուկային գործարքը: Այս մասին նախագահն անձամբ է հայտարարել, փոխանցում է The Washington Post-ը:
«Մենք չպետք է Իրանին թույլ տանք միջուկային զենք ստանալ: Իրանի ռեժիմը հովանավորում է ահաբեկչությունն ու բռնություն է առաքում»,- հայտարարել է Թրամփը:
Թրամփը համոզմունք է հայտնել, որ Իրանը չի հետևում գործարքի կետերին, ուստի Վաշինգթոնը պետք է վերջ դնի Թեհրանի միջուկային հավակնություններին: