Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

12:40, շաբաթ, 30 սեպտեմբերի, 2017 թ.
Չինաստանում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Չինաստանի հարավում գտնվող Սիչուան նահանգում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Reuters-ը:
     ԱՄՆ-ի սեյսմոլոգների տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Գուանյուանից 75 կմ հեռավորության վրա: Երկրաշարժը գրանցվել է քաղաքի լեռնային հատվածում: Նշվում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
     Տվյալ պահին երկրաշարժի հետևանքով զոհերի կամ փլուզումների մասին տեղեկություններ չկան:
     Հիշեցնենք, որ օգոստոսին երկրի հարավ-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 20 մարդ զոհվել, վիրավորվեցին ավելի քան 500-ը:

7504 | 0
Facebook