Իրանի իշխանություններն Իրաքի խնդրանքով միակողմանի կարգով փակել են Քուրդիստանի հետ սահմանը: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Բահրամ Հասեմին, փոխանցում է ТАСС-ը:
«Մենք հարգում ենք Իրաքի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ու դրա դեմ ուղղված ցանկացած նախաձեռնություն համարում ենք սխալմունք»,- ասել է պաշտոնյան:
Ավելի վաղ Իրանը դադարեցրել էր Իրաքյան Քուրդիստանի հետ ավիահաղորդակցությունը: