Հայ ազգային կոնգրեսը Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ տոնել է Հայաստանի Անկախության 26-ամյակը: Ներկա են եղել նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը, ով 26 տարի առաջ ԳԽ-ում ընթերցեց Անկախության հռչակագիրը, նախկին պատգամավորներ Գագիկ Ջհանգիրյանը, Ստեփան Դեմիրճյանը, ՀԱԿ ակտիվիստներ, հասարակական գործիչներ, մարտի 1-ի զոհերի ծնողները: