Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Սասնա ծռեր»-ի գործով պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել դատական նիստը հետաձգելու համար: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը վերադառնալով խորհրդակցական սենյակից տեղեկացրել է, որ դատական նիստը հետաձգվում է պաշտպանների բացակայության պատճառով:
Նա հայտարարել է, որ սանկցիա է կիրառել նիստերի դահլիճ չներկայացած պաշտպանների նկատմամբ և դիմելու է Փաստաբանների պալատ՝ նրանց պատասխանատվության ենթարկելու համար:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մինչ «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստի մեկնարկը, դատական կարգադրիչները նորից պահանջել են բացել պայուսակները: Պաշտպանները հրաժարվել են և գործադուլ հայտարարել: Նշենք, որ պաշպաններն իրենց հերթին միջնորդություն էին ներկայացրել դատական նիստը հետաձգելու համար: