Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գերմանիայում 4 միգրանտներ դաժանաբար բռնաբարել են 56-ամյա կնոջը

02:05, երկուշաբթի, 18 սեպտեմբերի, 2017 թ.
Գերմանիայում 4 միգրանտներ դաժանաբար բռնաբարել են 56-ամյա կնոջը

Գերմանական Նասսու քաղաքում էրիթրեացի 4 միգրանտներ բռնաբարել են 56-ամյա գերմանուհու, հայտնում է Mittledeutsche Zeitung-ը: Ըստ աղբյուրի՝ կինը շշեր հավաքելիս է եղել քաղաքի կենտրոնում, երբ տղամարդիկ մոտեցել են նրան և խոստացել ցույց տալ ապակե տարաներով լի մի վայր: Դրանից հետո կնոջը տարել են լքված դպրոց, ծեծել ու դաժանաբար բռնաբարել: Հաշմված կնոջը նկատել են անցորդներն ու շտապօգնություն զանգահարել: Ոստիկանությունը հանցագործներին ձերբակալել է հարևան փողոցից: Նրանք 18-21 տարեկան են: Իրավապահները կարծում են, որ նրանք նաև մի քանի օր առաջ մասնակցել են 89-ամյա կնոջ բռնաբարությանը:

10006 | 1
Facebook