Գերմանացի ֆուտբոլիստն ուղեղի ցնցում և կոտրվածքներ է ստացել հանդիպման ընթացքում
14:25, կիրակի, 17 սեպտեմբերի, 2017 թ.
Բունդեսլիգայի 4-րդ տուրի՝ «Վոլֆսբուրգ»-ի դեմ խաղում «Շտուտգարտ»-ի ավագ Քրիստիան Գենտները լուրջ վնասվածք է ստացել։ Մրցակցի դարպասապահ Քոեն Կաստելսի հետ բախման արդյունքում Գենտներն անգիտակից ընկել է խոտածածկին։ Նա անհապաղ հոսպիտալացվել է։ Նրա մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում և դեմքի ոսկորների կոտրվածքներ։ Ֆուտբոլիստի կյանքին ոչինչ չի սպառնում։ Մոտ ժամանակներս նա կվիրահատվի։
Գերմանացի ֆուտբոլիստն ուղեղի ցնցում և կոտրվածքներ է ստացել հանդիպման ընթացքում