Ճապոնացի գիտնականների խմբին հաջողվել է տեսագրել ստորջրյա բնակիչների, որոնք ապրում են շուրջ 8 հազար քառակուսի մետր խորության տակ, հայտնում է NHK-ն: Տարատեսակ խեցգետիններից ու մանր ծովախեցգետիններից բացի տեսանյութում հայտնվել են լիպարիդների և ծովային լորձէակների ընտանիքներին պատկանող ձկներ:
Նկարահանումներն արվել են Խաղաղ օվկիանոսում 4K թողունակությամբ տեսախցիկներով՝ 8178 մ խորության տակ: Սա մինչ այժմ ձկների նկարահանման ռեկորդային խորություն է: Գիտնականները ենթադրում են, որ 8200 մետրը ձկների համար առավելագույն խորությունն է, դրանից ներքև ձկների բջիջները չեն կարող գործել բարձր ճնշման պատճառով:
Հավելենք, որ հետազոտություններն արվել են այս տարվա մայիսին՝ Մարիանյան իջվածքում:
Հաջողվել է ռեկորդային խորության վրա ձուկ նկարահանել
Որպես խայծ է կիրառվել սկումբրիան: Նախ տեսանյութում են հայտնվել ծովախեցգետիններ, իսկ 17 ու կես ժամ անց՝ դանդաղորեն լողացող ձուկ: Սպիտակ այդ ձուկն ունեցել է 20 սմ երկարություն, պոչը նման է եղել օձաձկան պոչի: