Ինչպես հայտնել էինք, օգոստոսի 22-ին, ժամը 08:19-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ ժամը 07:03-ին Ցխալտուբո շրջանի Քութայիսի-Սամտրեդիա ավտոճանապարհի 21-րդ կմ-ին՝ Պարցխանականեվի գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. «Mercedes-Benz Vito» մակնիշի 34 UM 996 պետհամարանիշի միկրոավտոբուսը (վարորդ՝ 1984թ. ծնված Գրիգոր Այդինյան) բախվել է տրակտորին:
Պատահարի հետևանքով ուղևորներ՝ 1986թ. ծնված Մարինե Աբրահամյանը, 1952թ. ծնված Անի Հակոբյանը, 1984թ. ծնված Գրիգոր Այդինյանը տեղափոխվել են Քութայիսիի բազմաֆունկցիոնալ ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր, իսկ 1960թ. ծնված Սոնյա Մաթևոսյանը, 1981թ. ծնված Իրինա Ավագյանը և Սուրեն Աբրահամյանը տեղափոխվել էին Քութայիսիի Ինտերվենցիոնալ ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար: 2000թ. ծնված Սոֆյա Մաթևոսյանը չի տուժել:
ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ-ից կապ է հաստատվել Քութայիսիի բժշկական կենտրոնների հետ, որտեղից հայտնել են, որ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում: