«Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը 2013-ից մինչ օրս նոր խաղացողների համար գրեթե նույն գումարն են ծախսել:
Կատալոնացիներն այդ ընթացքում տրանսֆերների համար ծախսել են 509,1 միլիոն եվրո, մադրիդյան ակումբը՝ 505,7:
«Ռեալ»-ի ձեռք բերած խաղացողներից 13-ը ներկայում շարունակում են խաղալ, իսկ «Բարսելոնա»-ում խաղում է 16 ֆուտբոլիստ:
2013-ից սկսած՝ «Ռեալ»-ը մեկ անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունում, երեք անգամ՝ Չեմպիոնների լիգայում:
«Բարսելոնա»-ն այդ ընթացքում երկու անգամ հաղթել է Լա Լիգայում, մեկ անգամ՝ Չեմպիոնների լիգայում: