Մամուլում ու համացանցում դեռ շարունակվում է քննարկվել վարչապետի մասնակցությամբ խորհրդակցությունը, որի ժամանակ Կարեն Կարապետյանը բարկացել էր Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի վրա:
MAMUL.am-ի
հարցումն այս կապակցությամբ արտացոլում է հետևյալ պատկերը: Հարցվածների մեծ մասը՝ 63%-ը կարծում է, որ Կարեն Կարապետյանի բարկությունը տեղին էր:
16%-ի կարծիքով՝ վարչապետն այդպիսով իր PR-ն էր անում, 11%-ն էլ կարծում է, թե նա խոսում էր իր պաշտոնին անհարիր խոսելաոճով: