ՄԱԿ անվտանգության խորհուրդը երեկ ստորագրել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների խստացման հռչակագիրը: Վերջինի համաձայն՝ արգելվում է ԿԺԴՀ-ից ներկրել երկաթ, երկաթի հանքաքար, կապար, ածուխ և ծովամթերք:
Նաև կսառեցվեն ԿԺԴՀ Արտաքին առևտրի բանկի հաշվեհամարներն, իսկ հյուսիսկորեական նավերը, որ կխախտեն ՄԱԿ հռչակագիրն, իրավունք չեն ունենա մտնել այլ երկրների նավահանգիստներ:
Նախատեսված են նաև այլ պատժամիջոցներ Փհենյանի միջուկային և հրթիռային ծրագրերի հետ կապ ունեցող անձանց դեմ:
Հռչակագիրն առաջարկած ամերիկյան կողմի հաշվարկներով՝ այս սահմանափակումների լիակատար իրագործման դեպքում Փհենյանի տարեկան արժութային եկամուտները 3 միլիարդ դոլարից կկրճատվեն մինչև 1 միլիարդի: