Տալինի փողոցներում հայտնվել են անօդաչու ավտոբուսներ: Փորձարկումների առաջին մի քանի օրը ցույց են տվել, որ դրանց շահագործումն ընթանում է առանց էական միջադեպերի: Առայժմ երթուղային գծի մեջ կա 2 անօդաչու ավտոբուս: Ու չնայած ավտոբուսներն անօդաչու են, այնուամենայնիվ, նրանց մեջ, ըստ տեղի օրենքների, պետք է գտնվի հաճախորդների անվտանգության համար պատասխանատու անձ:
Նմանատիպ մեկ ավտոբուսի արժեքը 100 հազար եվրո է: Պիլոտային մեկնարկի շրջանակներում դրանք կաշխատեն մինչև օգոստոսի վերջ:
Ականատեսների վկայությամբ՝ անօդաչու ավտոբուսը միշտ չէ, որ պահպանում է երթևեկության կանոնները: Օրինակ, մի դեպքում ավտոբուսն իր տեղը չի զիջել ոստիկանական մեքենային, մի այլ դեպքում էլ այն չի կանգնել կարմիր լույսի տակ: