ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Լյու Ցզեյը հայտարարել է, որ Կորեական թերակղզում լարվածության համար պատասխանատու են Վաշինգթոնն ու Փհենյանը: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը:
«Անկախ նրանից, թե ինչ հնարավորություններ ունի Չինաստանը, նա չի կարող գործնական արդյունքների հասնել, քանի որ դրանց հասնելը կապված է երկու հիմնական կողմերից (ԱՄՆ-ից և Հս. Կորեայից)»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ցզեյը:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները մեղադրել էր Չինաստանին՝ նշելով, որ այս երկիրը չի կիրառում Հս. Կորեայի հանդեպ ճնշումներ գործադրելու բոլոր հնարավորությունները: Նշենք, որ Չինաստանը Հյուսիսային Կորեայի հիմնական առևտրային գործընկերն է: