Այսօր աշխարհում մոտ 760 միլիոն մարդ ապրում է աղքատության մեջ, ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցում: «Վերջին 10 տարվա ընթացքում ավելի քան 1 միլիարդ մարդ կարողացել է ազատվել չքավորությունից, բայց 760 միլիոն մարդ դեռևս ապրում է աղքատության մեջ օրական 1.9 դոլարով»,- նշվում է զեկույցում:
Հաղորդվում է նաև, որ 2000-2015թթ. ընկած ժամանակահատվածում հաջողվել է մոտ 37%-ով նվազեցնել մայրական, իսկ 44%-ով` մինչև 5 տարեկան երեխաների մահացությունների թիվը: