ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի դատարանը 16 տարվա ազատազրկման է դատապարտել Սանտա Կլարա շրջանի 26-ամյա բնակիչ Ռոբերտ Ռոյ Ֆարմերին։ Նա մեղադրվում է 21 կատվի սպանության համար, հաղորդում է USA Today-ը։ Երիտասարդն ընդունել է իրեն ներկայացված մեղադրանքը։ Դատարանը Ֆարմերին արգելել է բանտից ազատվելուց հետո ևս 10 տարի կատու պահել: