Սենեգալի գավաթի խաղարկության հանդիպման ընթացքում 8 երկրպագու է մահացել՝ պատի փլուզման պատճառով։ Միջադեպը տեղի է ունեցել «Ուաքամ» և «Ստադ Դե Մբուր» (1:2) թիմերի միջև հանդիպման ընթացքում։ Տրիբունաներում տեղի ունեցած հրմշտոցի պատճառով ծեծկռտուք է սկսվել, որի արդյունքում էլ պատը փլուզվել է երկրպագուների վրա։ Ներկաներից շատերը տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել։