Հնդկաստանի Արտաքին միջավայրի հարցերով գերագույն դատարանն արգելել է աղբ լցնել Գանգես գետի ափերին 500 մետրից մոտ վայրերում։
Ազգային բնապահպանական ատյանը հայտարարել է, որ գետի աղտոտվածության հարցը լուծելու համար անհապաղ միջամտություն է անհրաժեշտ։ Գետն աղբ նետելու համար սահմանվել է տուգանք՝ 800 դոլարի չափով։
Դատարանի որոշմամբ՝ Ութար Պրադեշ նահանգում պետք է վերացվեն գետի ափին գործող կաշվե գործարանները, որոնք աղտոտում են գետը քիմիկատներով և արտադրական աղբով։ Այդ գործարանները, սակայն, տեղի բնակչությանն աշխատանքով ապահովող միակ հաստատություններն են։
Դատարանի վճիռը ենթակա է պարտադիր կատարման։ Հարկ է նշել, սակայն, որ չկա հատուկ մարմին, որը կվերահսկի բոլոր որոշումների ի կատար ածումն, այդ իսկ պատճառով, դատական ատյանը հույսը դնում է տեղի իշխանությունների վրա։
Նշենք, որ այս տարվա մարտին Ութարքհանդ նահանգը Գանգես և Յամունա գետերին իրավաբանական անձի կարգավիճակ է շնորհել։