Ոստիկանությունը շների հետ Լոս Անջելեսում խուզարկել է «Ռեալ»-ի մարզաբազան, որտեղ թիմը նախապատրաստվում է առաջիկա մրցաշրջանին։ Հուլիսի 12-ի երեկոյան ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել, որ այնտեղ կասկածելի կապոց է հայտնաբերվել։ Մարզաբազան, որտեղ նախապատրաստվում է «Ռեալ»-ը, պատկանում է Քալիֆորնիայի համալսարանին։ Արդյունքում տարհանվել է ուսանողական բնակելի թաղամասը։ Ոստիկանությունն ստուգել է տարածքը, բայց ոչինչ չի հայտնաբերել։