Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի իշխանությունները նորածին երեխային բժշկական քարտ են տվել, որում նշված չէ երեխայի սեռը: Այս մասին հաղորդում է Time լրատվականը: Որքան հայտնի է, սա աշխարհում առաջին նման դեպքն է:
Փաստաթղթում սեռը մատնանշող բաժնում նշված է լատինական U տառը, ինչը կարող է նշանակել կա՛մ «չբացահայտված» (undetermined), կա՛մ էլ` «անհայտ» (unassigned):
Երեխայի ծնողը` Քերի Դոթին, ով տրանսգենդեր է, հայտարարել է, որ այդպիսով նա նպատակ է ունեցել իր երեխային հնարավորություն տալ ինքնուրույն ընտրել իր սեռը: Քերի Դոթին հայտարարել է նաև, որ երկրի իշխանություններից պահանջելու է, որ երեխայի սեռը չնշվի նաև նրա ծննդյան վկայականում։
Երեխան լույս աշխարհ է եկել 2016թ․ նոյեմբերին։ Նրան անվանակոչել են Սիրիլ Աթլի։