«Գազպրոմբանկը» շուտով ամբողջովին կլքի Promak ընկերությունը, որին պատկանում է Ռուսաստանից Թուրքիա գազի մատակարարմամբ զբաղվող երկու ընկերությունների՝ Enerco-ի և Avrasya-ի բաժնետոմսերի հսկիչ փաթեթը (60%)․ այս մասին РИА Новости-ի փոխանցմամբ հայտնում է "Коммерсант"-ը։
Ավելի վաղ «Գազպրոմի» փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը հայտնել էր թուրքական մյուս ակտիվը՝ Bosphorus gas-ը վաճառելու՝ ընկերության ծրագրերի մասին։ Մեդվեդևի խոսքով՝ թուրքական շուկան «անկանխատեսելի է» և լիրայի արժեզրկման պատճառով կորցնում է գրավչությունը։
«Գազպրոմին» է պատկանում Bosphorus gas-ի 71%-ը: Իր մասնաբաժինը ընկերությունը կվաճառի տեղական Sen Group-ին, որին է պատկանում նաև մնացած 29%-ը, ավելացնում է պարբերականը:
Շուկան լքելը կարող է ուժեղացնել «Գազպրոմի» բանակցային դիրքը գնի շուրջ վեճերում, քանի որ ընկերությունն այլևս հետաքրքրված չի լինի իրացման բիզնեսի շահութաբերությունը պահպանելու հարցում։
Պարբերականը նշում է, որ «Գազպրոմ»-ի՝ թուրքական շուկան լքելու վերաբերյալ վերջնական որոշումը կայացված չէ։