Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայացած ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունից մեր հավաքականը վերադարձել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալով։ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սոնա Պողոսյանն, այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, ամփոփեց իր մրցելույթը։
«Լավ եմ գնահատում ելույթս։ Կարողացա բրոնզե մեդալ նվաճել։ Բայց, միևնույնն է, այսքանով չեմ բավարարովում։ Հաջորդ տարի ամեն ինչ կանեմ՝ չեմպիոն դառնալու համար»,- Սոնայի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։