Երգչուհի ու դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը որոշել է վերադառնալ մեծ էկրան և ռոմանտիկ կատակերգությունում («Երկրորդ հնարավորություն») մարմնավորել գլխավոր հերոսուհուի կերպարը։ Նա հանդիսանալու է նաև այդ ֆիլմի պրոդյուսերը։
Ռեժիսորի աթոռին Փիթեր Սիգալն է։ Սցենարի հիմքում վաճառողուհու պատմությունն է, ով որոշում է վերանայել իր կյանքը և ստանում է հնարավորություն՝ ցույց տալու իր և մյուսների կրթվածության ու դաստիարակության տարբերությունը։