Հունիսի 25-ին, ժամը 20:26-ին ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնու ձորում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ։
Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի երկու փրկարարական ջոկատ:
Պարզվել է, որ «Մուշեղի ձոր» կոչվող հանգստյան գոտու մոտակայքում «Opel Astra G» մակնիշի 25 XX 522 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել (մոտ 600 մ) հարակից ձորը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 1996թ. ծնված Ն. Հ-ը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Փրկարարներն ավտոմեքենայից մոտ 200 մ հեռավորություն վրա 1995թ. ծնված Լ. և 1985թ. ծնված Ռ. Հ-երին մոտեցրել են (300 մ) շտապօգնության ավտոմեքենաներին, ովքեր հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները 1987թ. ծնված Ա. Կ-ի և 1998թ. ծնված Գ. Մ-ի դիերը մոտեցրել են (մոտ 270 մ) շտապօգնության ավտոմեքենաներին: