Բեյրութում բացվել է գեղանկարչուհի Միրեյ Կոկիկյանի՝ «Երազից անդին» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը: 50-ից ավելի աշխատանքներում հեղինակը ներկայացրել է քաղաքի պատմությունը՝ ողողելով այն լավատեսական գույներով:
Նշենք, որ նկարչուհին մասնակցել է ավելի քան 50 հավաքական և 15 անհատական ցուցահանդեսների:
Նա դասավանդում է Բեյրութի «Թորոս Ռոսլին» ակադեմիայում:
Բեյրութում հայ արվեստագետների աշխատանքների ցուցադրությունների պակաս չի զգացվում: Ակտիվ է նաև լիբանանահայ ընթերցասեր հասարակությունը, որը պարբերաբար մասնակից է դառնում հայ գրքի տարբեր շնորհանդեսների: