Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանը պարենով լի 6-րդ ինքնաթիռն այսօր ճանապարհեց Կատար

15:20, կիրակի, 11 հունիսի, 2017 թ.
Իրանը պարենով լի 6-րդ ինքնաթիռն այսօր ճանապարհեց Կատար

Թեհրանը Կատար է ճանապարհել 5 ինքնաթիռ՝ պարենամթերքով լի: Այս մասին հայտնում է France-Presse-ը:

Ավելի վաղ Իրանը հայտնել էր իր պատրաստակամությունը՝ Կատարին օգնելու պարենային ցանկացած հարցով, քանի որ Պարսից ծոցի երկրները դադարեցրել էին պարենային ապահովումը՝ դիվանագիտական հարաբերությունների խզման հետևանքով:

5 ինքնաթիռները տարել են արագ փչացող սնունդ՝ մասնավորապես՝ միրգ ու բանջարեղեն: Ամեն մի ինքնաթիռ տարել է 90 տոննա բեռ: Եվս մեկ ինքնաթիռ ճանապարհ է ընկել այսօր, հայտնել է Iran Air ավիաընկերության ներկայացուցիչը:

8344 | 0
Facebook