Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեից 145 կմ հեռավորության վրա ավտոբուս է շրջվել, հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը:
Ավտոբուսի վթարի հետևանքով 43 մարդ տեղում մահացել է, ևս 2 մարդ մահացել է հիվանդանոցում:
Հաղորդվում է, որ ավտոբուսի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, ինչից հետո ավտոբուսը շրջվել է: