Չինական Խեբեյ նահանգում բեռնատարի վարորդի հնարամտությունը կրակի ճիրաններից փրկել է մի քանի մարդու կյանք: Հրդեհը բռնկված է եղել հյուրանոցի երրորդ հարկում, կրակն ակնթարթորեն տարածվել է միջանցքում ու աստիճանների վրա, և մարդիկ հայտնվել են թակարդում: Օգնության է հասել կողքով անցնող բեռնատարի վարորդն, ով տեղափոխելիս է եղել ոլոռի տերևուքներ: Վարորդը բեռնատարը կանգնեցրել է այնպես, որ մարդիկ կարողանան անվնաս թռչել թափքի վրա: Այսպես կրակի ճիրաններում հայտնվածները փրկվել են վերահաս մահից: