Մանչեսթրյան ահաբեկչությունն իրականացնող Սալման Աբեդի կրտսեր եղբայրը՝ Հաշիմ Աբեդին, եղել է ահաբեկիչների այն բջջի անդամներից, որոնք, ինչպես ենթադրվում է, հարձակումներ են ծրագրել Լիբիայում ՄԱԿ հատուկ ներկայացուցիչ Մարթին Քոբլերի վրա: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
Ըստ աղբյուրների՝ այս ահաբեկչությունը կանխվել է 2017-ի սկզբին, Քոբլերի՝ Տրիպոլի այցի ժամանակ:
Լիբիայի հատուկ ծառայությունները հետևել են խմբին մի քանի ամիս շարունակ և Հաշիմ Աբեդին նշանակալից դեր է ունեցել ծրագրած ահաբեկչության իրականացման գործում:
Հիշեցնենք, որ մայիսի 22-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 22 մարդ, այդ թվում` 12 երեխա: