Հայտնի է «Ռեալ»-ի՝ այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի անունը
14:45, ուրբաթ, 26 մայիսի, 2017 թ.
Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոն ճանաչվել է ակումբի այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Հաղթողը որոշվել է երկրպագուների քվեարկությամբ։ Նշենք, որ այս մրցաշրջանում Իսկոն մասնակցել է 41 հանդիպման՝ հեղինակելով 11 գոլ և 8 գոլային փոխանցում։