Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում վաղը՝ մայիսի 28-ին, ի թիվ տոնական այլ միջոցառումների, կկազմակերպվի սիրիահայ վարպետների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-տոնավաճառք։ Սպասվում է, որ ցուցահանդեսին կմասնակցի 25-30 սիրիահայ ընտանիք, հայտնում է «Արևելք»-ը։