Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը մտադիր է 3.6 տրիլիոն դոլարով կրճատել պետական ծախսերը

12:30, երեքշաբթի, 23 մայիսի, 2017 թ.
Թրամփը մտադիր է 3.6 տրիլիոն դոլարով կրճատել պետական ծախսերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է 10 տարվա ընթացքում 3.6 տրիլիոն դոլարով կրճատել պետական ծախսերը: Այս մասին հայտնում է Reuters-ը` հղում անելով ԱՄՆ բյուջեի նախագծին:
     Բյուջեի նախագծով` ԱՄՆ վարչակազմը մտադիր է կրճատել նաև բժշկական ապահովագրական ծախսերը` մոտ 800 միլիարդ դոլարով:
     Խնայած միջոցները կուղղվեն երկրում ենթակառուցվածքային ծրագրերում ներդրումների խթանմանը, նաև Մեքսիկայի սահմանին պատի կառուցմանը:

12545 | 0
Facebook