Մադրիդի «Ռեալ»-ը համաձայնության է եկել «Մանչեսթր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ Դե Խեայի հետ՝ պայմանագիր կնքելու շուրջ։ Նշվում է, որ իսպանական ակումբի հետ դարպասապահը երկարաժամկետ պայմանագիր կկնքի՝ աշխատավարձի փոքր ինչ նվազեցմամբ։ 26-ամյա իսպանացին արդեն դիմել է «Մանչեսթր Յունայթեդ»-ի ղեկավարությանը՝ բանակցություններ վարելու խնդրանքով։+