Ռուս հրապարակախոս, Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ Դենիս Դվորնիկովը ֆեյսբուքյան իր էջում այսօր անդրադարձ է կատարել հայ վրիժառուների իրականացրած «Նեմեսիս» գործողությանը: «Արդյո՞ք կարելի է քննադատել Նեմեսիսը: Արդյոք կարելի է խոսել նրա մասին՝ ինչպես մեղսագործության, ինչպես վրեժի ոչ քրիստոնեական դրսևորման մասին:
Ոչ, իհարկե: Եվ նա, ով մեղադրում է Հայոց ցեղասպանության թուրք ռեժիսորների ժողովրդական դահիճներին, նա կա՛մ կեղծիքի մեջ է, կա՛մ մոլորության:
Նեմեսիսն ազգի ողջ մնալու ռազմավարության անհրաժեշտ տարրն է: Դա երկու չարյաց փոքրագույնն է: Երկրորդ չարիքը պասիվության դրսևորումն էր լինելու: Այնինչ այդ իրադրությունում պասիվությունն ու կեղծ հաշտվողականությունը տանելու էր նորանոր զոհերի, արմատացնելու էր պարտվողական հոգեբանությունը:
Սպանելը վատ է, բայց երբեմն չսպանելն ավելի վատ է: Սա հասկանալի է ամեն մի հայի, բայց միշտ չէ, որ հասկանալի է այլ ազգերի ներկայացուցիչներին»: