Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հակառակորդը շփման գծում հակատանկային նռնականետեր և դիպուկահար հրացաններ է կիրառել

09:43, չորեքշաբթի, 19 ապրիլի, 2017 թ.
Հակառակորդը շփման գծում հակատանկային նռնականետեր և դիպուկահար հրացաններ է կիրառել

Ապրիլի 18-ին և լույս 19-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 760 կրակոց: Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ (2 արկ):
     Անցած գիշեր հակառակորդը շարունակել է շփման գծի տարբեր ուղղություններում ակտիվորեն կիրառել տարբեր տրամաչափի դիպուկահար հրացաններ:
     ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանն առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Հակառակորդը շփման գծում հակատանկային նռնականետեր և դիպուկահար հրացաններ է կիրառել
Հակառակորդը շփման գծում հակատանկային նռնականետեր և դիպուկահար հրացաններ է կիրառել
5059 | 0
Facebook