Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆիլիպիններում գնդակահարել են գեղեցկության մրցույթի 23-ամյա հաղթողին

13:00, շաբաթ, 08 ապրիլի, 2017 թ.
Ֆիլիպիններում գնդակահարել են գեղեցկության մրցույթի 23-ամյա հաղթողին
     Ֆիլիպիններում անհայտ անձինք գնդակահարել են գեղեցկության մրցույթի հաղթող, 23-ամյա Մարի Քրիստին Բալագտասին: Երիտասարդ աղջիկը սպանվել է իր տանը: Այս մասին հայտնում է «Դեյլի Մեյլ»-ը:
     Պարբերականը հաղորդում է, որ Բալագտասը բացել է տան դուռը և կրակոց է ստացել գլխին: Դեպքից հետո 2 տղամարդիկ դիմել են փախուստի: Ականատեսները պատմել են, որ հանցագործները կրկոցից առաջ աղջկան շոկոլադ ու ծաղիկներ էին տարել:
     Իրավապահները սպանության մեջ կասկածում են գեղեցկուհու ընկերոջը, ում նկատմամբ այժմ հետախուզում է հայտարարվել:
     Նշենք, որ ֆիլիպինուհի Մարի Քրիստին Բալագտասին գեղեցկության մրցույթի հաղթող է ճանաչվել 2 անգամ՝ 2009 և 2010 թվականներին:
19930 | 1
Facebook