Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Samsung Galaxy Note 7 տխրահռչակ սմարթֆոնները վերադառնում են շուկա

11:45, երեքշաբթի, 28 մարտի, 2017 թ.
Samsung Galaxy Note 7 տխրահռչակ սմարթֆոնները վերադառնում են շուկա

Հարավկորեական Samsung ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ Galaxy Note 7 սմարթֆոնները վերադառնում են շուկա: Հիշեցնենք, որ տխրահռչակ այս գաջեթները մարտկոցի հետ կապված խնդիրների պատճառով բազմիցս բռնկվել կամ պայթել են:
     Արտադրողը փոխել է Galaxy Note 7-ի մարտկոցները, որոնք նվազագույնին կհասցնեն նախկինում առաջացած տեխնիկական խնդիրների կրկնության հնարավորությունը:
     Նախկին 3500 մեգաԱմպեր ժամ հաճախականության փոխարեն նոր մարտկոցները կունենան 3000-3200 մեգաԱմպեր ժամ հաճախականություն: Ի դեպ, ըստ պաշտոնական վարկածի` հենց չափազանց մեծ մարտկոցներն էլ դարձել են հեռախոսների բռնկման պատճառ:
     Հավելենք, որ նախնական տվյալներով` վաճառքի կհանվի 2.5 միլիոն Galaxy Note 7 սմարթֆոն:

20370 | 1
Facebook