Հայաստանյան որոշ բանկեր, ըստ ԱՎԱՆԴ.am-ի, անհատ ձեռներեցներից ներգրավում են ավանդներ շվեյցարական ֆրանկով:
Ամենաբարձր տոկոսադրույքով ավանդը շվեյցարական արժույթով ընդունում է «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ը` «Դասական» ավանդի եկամտաբերությունը 1.5% է` 12-24 ամիս ժամկետով:
Շվեյցարական ֆրանկով ավանդ անհատ ձեռներեցներից ընդունում է նաև «Արմսվիսբանկ»-ն` «Ստանդարտ» ավանդի եկամտաբերությունը 0.5%-է: «Արմսվիսբանկ»-ն անհատ ձեռներեցներից ընդունում է նաև «Կուտակային» ավանդը` 0.25% եկամտաբերությամբ:
Շվեյցարական ֆրանկով առաջարկվող ավանդների բոլոր պայմաններին ծանոթանալու համար` այցելեք այստեղ:
Իսկ շվեյցարական արժույթով տրամադրվող ավանդների եկամտաբերությամբ առաջատարը վարկանիշային աղյուսակում «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ն է: