Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը 0։6 հաշվով պարտվեց Թուրքիայի ընտրանուն
21:40, շաբաթ, 25 մարտի, 2017 թ.
Քիչ առաջ Թուրքիայի Մանավգաթ քաղաքում ավարտվեց Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2016/2017 թթ. առաջնության էլիտ-ռաունդի առաջին խմբի մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումը՝ Թուրքիայի և Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականների միջև: Հայաստանի ընտրանին զիջեց 0:6 հաշվով: