Ինչպես հայտնի է, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դիմում էր ներկայացրել ԿԸՀ՝ խնդրելով դիմել դատարան և դադարեցնել
Առաքել Մովսիսյանի (Շմայս) որպես ՀՀԿ կողմից առաջադրված պատգամավորի թեկնածուի լիազորությունները: Փաստաբանը
փաստեր էր ներկայացրել Ծաղկալանջ գյուղի ասֆալտապատ փողոցից, որը քարոզարշավի ժամանակ խոստացել էր թեկնածուն՝ այսկերպ թույլ տալով Ընտրական օրենսգրքի խախտում:
Քիչ առաջ ավարտվել է ԿԸՀ նիստը, որի ժամանակ մերժվել է դիմումատուների պահանջը: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասել է, թե հիմնավորում չի ներկայացվել, որ կատարվածը կազդի ընտրությունների արդյունքների վրա: Բաղդասարյանն արձագանքել է, որ քվեների դիմաց խոստացված ասֆալտն արդեն կա և այն չի վերացվելու: