Աշխարհի էկոլոգիապես մաքուր 10 քաղաքների ցանկը գլխավորում է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմը, որը ծրագրում է արդեն 2050-ին հրաժարվել հանածո վառելիքից: Երկրորդ տեղում Վելլինգտոնն է, երրորդում` Կամբերան, չորրորդում` Օտտավան, հինգերորդում` Էդինբուրգը: Տասնյակում են հայտնվել նաև Մոնտեվիդեոն, Տալլինը, Հելսինկին, Մոնակոն, Մադրիդը, այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Ցանկում են հայտնվել ոչ միայն էկոլոգիապես մաքուր, այլ աղտոտված քաղաքները: Դրանք են` Էր-Ռիյադը, Նյու Դելին, Դոհան: