Սպիտակ տունը քննարկում է ՄԱԿ-ի` Մարդու իրավունքների հարցերով խորհրդից դուրս գալու մասին հարցը: Այս մասին հաղորդում է Politico լրատվականը` հղում անելով 2 աղբյուրի, որ կապեր ունեն ԱՄՆ ներկա և նախկին նախագահների աշխատակազմերի հետ:
Հաղորդվում է, որ այդ նախաձեռնությունը դեռևս չի ներառվել պաշտոնական օրակարգում, սակայն այն գտնվում է քննարկումների փուլում:
Նշվում է, որ ՄԱԿ-ի` Մարդու իրավունքների հարցերով խորհրդից դուրս գալու վերջնական որոշում կարող են կայացնել ԱՄՆ պետքրատուղար Ռեքս Թիլերսոնը, ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին և նախագահ Դոնալդ Թրամփը: