Րոպեներ առաջ ավարտվեց Եվրոպայի լիգայի 1/16-րդ եզրափակչի «Սենթ Էթյեն» - «Մանչեսթր Յունայթեդ» հանդիպումը։ «Մանչեսթր Յունայթեդ»-ը նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց։ Խաղի միակ և հաղթանակ գոլի հեղինակ դարձավ Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ մրցակցի դարպասը գրավելով հանդիպման 16-րդ րոպեին։