Վաղը՝ փետրվարի 19-ին, Գիրք նվիրելու օրվա առթիվ, առաջին անգամ կգործի շարժական գրախանութ: Միջոցառումը կմեկնարկի
Ազատության հրապարակից և կլինի տարբեր վարչական շրջաններում, իսկ գրքերը կվաճառվեն զգալի զեղչերով:
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի դիտարկմամբ`նախորդ տարիների համեմատ տոնը իրադարձության է վերածվում: «Որպես տոնը մասսայականացնելու նախաձեռնողներ՝ ուրախ ենք, որ գրքասերների ու գրախանութների նախաձեռնություններն այս տարի շատ են»,- լրագրողների հետ զրույցում ասաց գրականագետը: