Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

ՀՀԿ-ն՝ «թքելով ուղարկում, լիզելով հետ է բերում»

18:05, երեքշաբթի, 14 փետրվարի, 2017 թ.
ՀՀԿ-ն՝ «թքելով ուղարկում, լիզելով հետ է բերում»
     ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակը, որի մեծ մասը նույն մերժելի դեմքերն են, կրկին կազմված է ձայն բերելու տրամաբանությամբ: Ասում են` շատերին զարմացրել է հատկապես այն, որ ՀՀԿ-ն մոսկվաներից ու ֆրանսիաներից «բերման է ենթարկել» սկանդալների մեջ հայտնվող, սնանկացած, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին, ով, մի կողմ թողնելով նեղացած լինելը, համաձայնել է առաջադրվել:
     Հիշեցնենք` 2012-ի Աժ ընտրություններին ՀՀԿ-ն Տիգրան Արզաքանցյանի փոխարեն առաջադրել էր «Եվրոստան ույուտ» ընկերության սեփականատեր Մանվել Բադեյանին: Կուսակցությունը, սակայն, վերլուծել է անցյալն ու հասկացել, որ անկախ ամեն ինչից, Արզաքանցյանը Գեղարքունիքի մարզից շատ ձայն կարող է հավաքել կուսակցության համար:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
11526 | 2
Facebook